Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ուկրաինայի օրինակը կարող է վարակիչ լինել

Ուկրաինայի օրինակը կարող է վարակիչ լինել
26.01.2014 | 16:55

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը irates.am-ի հետ զրույցում, վերլուծելով Ուկրաինայում անցյալ տարվա նոյեմբերի վերջից սկսած իրադարձությունները, նշեց, որ դրանք կարող են եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի ազդեցություն ունենալ հետխորհրդային տարածքում գտնվող երկրների վրա:

Հիշեցնենք, որ ուկրաիանցի ժողովուրդը պայքարում է հանուն եվրաինտեգրման:

«Ազդեցություն կլինի հատկապես այն երկրներում, որոնք իրենց քաղաքական ռեժիմի բնույթով մոտ են այն երկրներին, որտեղ տեղի են ունենում նման իրադարձություններ: Հնարավոր է, որ նման մի ալիք սկսվի հետխորհրդային երկրներում, այդ թվում նաև՝ Հայաստանում: Դժվար է ասելը՝ կլինե՞ն նույն մասշտաբի գործողություններ, թե՞ ոչ, բայց որ որոշակի ազդեցություն կունենան այդ իրադարձությունները՝ վստահ ենք: Մարդկանց հոգեբանության վրա ոգևորիչ ազդեցություն են ունենում այդ իրադարձությունները, հատկապես, երբ արձանագրվում են որոշակի հաջողություններ: Ընդդիմությունն ունի լուրջ ձեռքբերումներ, և դա վարակիչ է այլ երկրների համար»,- իր դիտարկումները ներկայացրեց Էդգար Վարդանյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ